Intro

Վայոց ձորի գինու ուղի


Page Logo

Վայոց ձորի գինու ուղի


Երևանից դեպի հարավ ընդամենը 2 ժամ հեռավորության վրա է գտնվում գինեգործարաններով և խաղողի հիանալի այգիներով հայտնի Վայոց ձորի մարզը։ Այստեղ գինու սիրահարները կարող են ծանոթանալ գործարանների աշխատելաոճին, հայկական գինեգործության ավանդույթներին և տարանջատել խաղողի հասած և չհասած վազերը։

Վայոց ձորի սրտում է գտնվում Արենի-1 քարանձավը՝ աշխարհում հայտնաբերված հնագույն գինեգործարանը։ Այս քարանձավի շնորհիվ պարզ է դառնում, որ հայկական գինին զարդարել է սեղանները դեռևս 6000 տարի առաջ։ Այսօր գինու պատրաստման հայկական ավանդույթն ապրում է շնորհիվ մի քանի խանդավառ գինեգործների, ովքեր պահպանում են ավանդական տեխնոլոգիաներն ու համային հատկանիշները։ Կարող եք մեկ կամ երկու օր անցկացնել Վայոց ձորում՝ ծանոթանալու արտադրության գործընթացին և համտեսելու տեղական գինիները։

Վայոց ձորի գինու ուղով ճանապարդորդելիս՝ կարող եք մասնակցել շրջայցերին և գինու համտես արարողություններին, որոնք իրականացնում են Արենի, Գետնատուն, Հին Արենի, Հին Կամուրջ և Տրինիտի կանյոն այգիներ գինեգործարանները։ Այս գործարաններ կարող եք հասնել Երևանի մայրուղով, և միայն Մոմիկն է, որ հասանելի է Արենի քաղաքի միջով: Գործարանները հեշտ գտնելու համար կարող եք պարզապես հետևել տեղադրված ճանապարհային նշաններին։

Վայոց ձորի գինու ուղին գտնվում է Հայաստանի ամենաբերրի խաղողագործական շրջաններից մեկում՝ Արենի գյուղից մինչև Եղեգնաձոր քաղաք ընկած հատվածում, որի երկարությունը կազմում է մոտ 20 կմ։