Intro

Հայաստանի գինու ժառանգությունը

Գտնվելով «պատմական աշխարհի» սրտում, Հայաստանն ունի շուրջ 6000 տարվա գինեգործության պատմություն։



Page Logo


Վայոց Ձորի լանդշաֆտն ինքնին բարենպաստ է խաղողագործության համար։ Լինելով սեյսմիկ ակտիվության գոտի, հրաբխային ծագման բազալտով, տուֆով և օբսիդիանով հարուստ հողը բարենպաստ պայմաններ է ստեղծում հայկական խաղողագործության համար։ Կտրուկ ձորերից սկիզբ են առնում արագահոս գետեր, որոնք էլ ոռոգում են հողը։

Խաղողի մի քանի տեսակներ, ներառյալ Արենին և Ոսկեհատը, հազարամյակներ շարունակ աճել են այս տարածքի բարձրադիր լեռներում։

Ինչևէ, դեռ մի քանի տարի առաջ Հայաստանի գինու ժառանգությունը դեռ բացահայտված չէր։ 2010 թվականին հնագետների մի խումբ պեղեց հնադարյան կավե կարաս, որն ապացուցում էր տարածաշրջանում գինու արտադրության 6000ամյա պատմությունը։ Արենի-1 կոչվող քարանձավի այս գտածոներն աշխարհում գինու արտադրության ամենահին ապացույցներն են։

Գինու՝ հազարամյակներ ձգվող պատմությունն այս տարածաշրջանում պատահական չէ, քանի որ կոշտ կլիման և բարձր տատանումները Վայոց ձորի գինիներին յուրահատուկ նրբերանգ են տալիս։ Հնագույն Մետաքսի ճանապարհի սրտից հայկական գինիներն ավելի ու ավելի էին տարածվում, ոգեշնչելով որոշ հին թագավորությունների այս տարածաշրջանը կոչել «խաղողի այգի»: Գինու արտադրությունն այստեղ դարեր շարունակ օտարերկրյա ներխուժումների է ենթարկվել, սակայն Խորհրդային շրջանում էր, որ ավանդական գինեգործությունը բախվեց գոյություն պահպանելու խնդրին։

Full Page

20-րդ դարի պլանային տնտեսության շրջանում հայ գինեգործները հայկական սեղանի գինիների փոխարեն ստիպված էին արտադրել հարստացված գինիներ և կոնյակ: Ներկայացվել են խաղողի նոր սորտեր, իսկ հայկական գինու որակը չէր վերահսկվում: Շատ խաղողի այգիներ այս տարիների ընթացքում անպիտան դարձան:

Այնուամենայնիվ, վերջին տարիներին գինեգործների նոր սերունդը վերաբացում է Վայոց ձորի քարանձավներում անէացած խաղողի հնագույն տեսակները: Արենի-1 քարանձավի հայտնագործությունները արթնացրել են Հայաստանի գինեգործության նկատմամբ հետաքրքրությունը, և Վայոց ձորի ողջ տարածքում, մի շարք երիտասարդ գինեգործներ Հայաստանում գինու արտադրության նոր բարձր չափանիշներ են սահմանել: Այս գինեգործները հպարտ են, որ արտադրում են «Պատմական աշխարհ» գինիների մի քանի լավագույն օրինակները և նպաստում Հայկական գինեգործության «Վերածննդին»:

Այսօր Երևանի ճոխ գինետներում և զբաղված ռեստորաններում դուք կգտնեք հայկական գինիներ՝ շշով և բաժակով: Այնուամենայնիվ, իրականում հայկական գինուն ծանոթանալու համար չկա ավելի լավ տարբերակ, քան Վայոց ձորի և գինեգործական այլ տարածաշրջանների ուսումնասիրությունը: Այստեղ ճանապարհամերձ գոտիներում կարելի է գտնել թե՛ պլաստիկ շշերով տնական, թե՛ գործարանային արտադրության գինի։

Գինու ուղիով շարժվելիս այցելեք այն գործարանները, որոնք ունեն համտեսի սրահ, գինով ներշնչված հյուրատներ և տարեկան մեկ անգամ տոնվող Արենիի գինու փառատոնին՝ Հայաստանի հազարամյա գինուն նվիրված աշխույժ տոնակատարությանը:

Part Page