" />
Ավելի քան 40 տարի է, ինչ Նվեր Ղազարյանի ընտանիքը Արենի գյուղի մոտ աճեցնում և գինի է արտադրում էնդեմիկ Արենի խաղողի տեսակից: Նրանց ջանքերի արդյունքներն են որակյալ գինիները, որոնցից մեկը 2011թ․-ի «Արենի» գինու փառատոնի ժամանակ շնորհվեց «Լավագույն տնական գինի» տիտղոսով: Կարող եք համտեսել այս գինիներից մի քանիսը, ինչպես նաև Նվերից և նրա կնոջից՝ Նարինեից սովորել հայկական գինեգործության ավանդույթների մասին:
Նրանց Մոմիկ գինիները իրենց արտադրության մեջ օգտագործում են միայն կարմիր Արենի և սպիտակ Խարջի խաղողներ: Նրանք խաղող են աճեցնում իրենց ընտանիքին պատկանող հողում, որը հարուստ է կրաքարով և կալցիումով: Արտադրության այս ոճը խաղողը դարձնում է ավելի քաղցր, ինչպես նաև նվազեցնում է արհեստական պարարտանյութերի անհրաժեշտությունը: Գինիները մասամբ հասունանում են կարասներում (հսկայական կավե անոթներ), մասամբ փայտե և մասամբ՝ ապակե տակառներում:
Համտեսի սրահը, որը Նվերն ու Նարինեն անվանում են «wine cube», իր անունը ստացել է հայ հայտնի ճարտարապետ, քանդակագործ և նկարիչ Մոմիկից, ով օգնեց 14-րդ դարում կառուցել Նորավանքի և Արենի գյուղի եկեղեցիները։ Նարինեն, լինելով քարի փորագրության վարպետ, կբացատրի մարզի կրաքարերի բնութագրերը, որոնք օգտագործվում են տեղական բազմաթիվ շենքերում, ներառյալ՝ հենց վանքում:
Գինու արտադրությունը ցույց տալուց և մի փոքր համտեսելուց հետո՝ Նվերն ու Նարինեն կուղեկցեն ձեզ իրենց փոքր խաղողի այգին` ավելի շատ տեղեկություններ ստանալու Արենի խաղողի և միկրո-գինեգործարանների մասին: Վայոց ձորի բազում հովիտներից մեկում տեղակայված լինելով՝ նրանց այգին Հայաստանի բնական գեղեցկության, գինեգործության ավանդույթների և Հայաստանի հյուրընկալության հիանալի ցուցադրություն է ապահովում:
momikwines@mail.ru
+37495 48 04 50
https://www.facebook.com/MomikWines/
Արենի համայնք, Վայոց ձորի մարզ, Հայաստան