" />
Արենիի գինու գործարանը հիմնադրվել է 1994 թ․, տարածաշրջանի հնագույն և լավ մտածված գինեգործարաններից է։ 2012 թվականի դրությամբ տարեկան ընդունել է մոտ 30․000 զբոսաշրջիկ։ Գործարանի այցելությունը ներառում է գինու հնեցման կաղնու տակառների մառանի շրջագայություն, ավանդական և մրգային գինիների համտես։ Երկրորդ հարկի թեյարանում կարող եք ճաշակել թեյ, սուրճ, դիտել կարճամետրաժ ֆիլմ հայկական գինեգործության և ընկերության պատմության վերաբերյալ։ Ճաշելու, ինչպես նաև լավաշի պատրաստման վարպետության դաս ամրագրելու համար պետք է դիմել նախապես։ Կից հուշանվերների խանութն առաջարկում է ձեռագործ իրեր և գինիների տեսականի։
areniwines@gmail.com
+37494424402, +37494424427
Գյուղ Արենի, Վայոց ձորի մարզ, Հայաստան
09:00-20:00