" />
Ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում Հին Արենի գինու գործարան, որը նրանց հնարավորություն է տալիս ծանոթանալու ժամանակակից մեծամասշտաբ արտադրության տեխնոլոգիաներին, գինի համտեսելու և սնվելու։ Բացի այդ, Հին Արենին իր այցելուներին հնարավորություն է տալիս շրջել մոտակա խաղողի այգիներում ամենագնաց մեքենաներով, ինքնուրույն տեսնելու, թե ինչպես է Արենի սորտի խաղողը վերածվում գինու։ Կախված արտադրության ծանրաբեռնվածությունից, աշնան ամիսներին ընկերությունն առաջարկում է նաև խաղողաքաղի տուրերի ծառայություն։
info@hinareniwine.am; visit@hinareniwine.am
+37441234111
http://hinareniwine.am
Գյուղ Արենի, Վայոց ձորի մարզ, Հայաստան
09:00-18:00