" />
Վայոց ձորի համեմատաբար նորաստեղծ գինեգործարաններից է, հիմնադրվել է 2009 թվականին՝ գինու 3 սիրահարների կողմից, որոնցից մեկը հենց հայկական գինու պատմության մասին գիրք է հրապարակել։ Տրինիտին մեծ նշանակություն է տալիս օրգանական գինու արտադրությանը՝ կարևորելով ոչ թե քանակը, այլ որակը, չկիրառելով ժամանակակից մասսայական արտադրությանը բնորոշ տեխնոլոգիաներ։ Ընկերությունը պարբերաբար շարունակում է փորձեր կատարել տեղական և արտասահմանյան խաղողի սորտերով։ Առաջարկում է գինու և սննդի համտեսի ծառայությունների տարբեր փաթեթներ։ Տրինիտի կանյոն այգիներ ընկերությունն առաջարկում է նաև ավանդական պարերի և երաժշտության դասընթացների կազմակերպում, խաղողի այգիների և գինեգործության տուրեր։ Գներին ծանոթանալու և այց ամրագրելու համար խնդրում ենք դիմել ընկերությանը։ Բոլոր այցելությունների համար պարտադիր պետք է նախնական պայմանավորվածություն ձեռք բերել։
info@trinitycv.com
+37455227337
http://trinitycv.com
Գյուղ Աղավնաձոր, 1-ին փողոց, 115 շենք, Վայոց ձորի մարզ, Հայաստան
Տուրերը կազմակերպվում են նախնական պայմանավորվածության դեպքում