Intro

Ինչպես հասնել Վայոց ձոր

Երևանից Վայոց ձոր հասնելու համար Ձեզնից կպահանջվի մոտավորապես երկու ժամ:



Երևանից Վայոց ձոր հասնելու համար Ձեզնից կպահանջվի մոտավորապես երկու ժամ:

Վայոց ձոր հասնելու համար ամենանախընտրելի տրանսպորտային միջոցներն են ավտոբուսները և մասնավոր մեքենաները։ Երևանից կարելի է հեշտությամբ տաքսի պատվիրել, բայց խորհուրդ կտայինք խուսափել փողոցից պատաբար ընտրված տաքսիներից, քանի որ հնարավոր է, որ գինն անհիմն բարձրանա հաշվիչի բացակայության պատճառով։ Ամենանախընտրելի տարբերակներից են բջջային հավելվածների կիրառումը կամ պարզապես հեռախոսազանգով որևէ ընկերության տաքսի պատվիրելը։ Բացի այդ, կան տարբեր հասարակական տրանսպորտային միջոցներ, որոնք ամեն օր շարժվում են Երևանից։ Ինչ վերաբերում է գնացքին, ապա Երևանն ու Վայոց ձորը կապող գնացք չկա։

Վայոց ձոր հասնելու մյուս տարբերակը մասնավոր մեքենա վարձելն է։ Ճանապարհների վիճակը բարվոք է, իսկ վարձակալված մեքենան հնարավորություն կտա ավելի ազատ տնօրինելու Ձեր ժամանակը, ավելի երկար հիանալու գեղեցիկ բնապատկերներով ու խաղողի այգիներով։ Մեքենայի վարձույթ տրամադրող կազմակերպությունների մեծ մասն ունեն ֆիքսված արժեքներ՝ կախված Ձեր ուղևորության տևողությունից։

Գների մասին մոտավոր պատկերացում կազմելու համար նշենք, որ Toyota RAV4 մեքենան 1-2 օրով վարձակալելու համար Ձեզնից կպահանջվի մոտավորապես 50․000 ՀՀ դրամ։ Իհարկե, որքան երկարում է վարձակալության ժամկետը, այնքան իջնում է մեկ օրվա արժեքը։

Ներքոնշյալ աղյուսակում ներկայացված են Երևանից մինչև Վայոց ձորի գլխավոր տուրիստական ուղղությունները մոտավոր հեռավորությունները, պահանջվող ժամանակը և տաքսի ծառայության արժեքները (արժեքները կարող են տատանվել՝ կախված մեքենայի տեսակից և ծառայությունը տրամադրող ընկերությունից)։

Երևանից Վայոց ձորի
գլխավոր տուրիստական
ուղղություններ ուղիները
Մոտավոր
հեռավորությունը
Մոտավոր
ժամանակը
Մոտավոր արժեքը
(մեկ ուղղությամբ)
Երևան – Եղեգնաձոր 123 կմ (76 մղոն) 2 ժ, 11 ր Տաքսի՝ 20․000 դրամ
Երևան – Արենի 108 կմ (67 մղոն) 1 ժ, 56 ր Տաքսի՝ 16․200 դրամ
Երևան – Վայք 136 կմ (84 մղոն) 2 ժ, 22 ր Տաքսի՝ 20․400 դրամ
Երևան – Ջերմուկ 168 կմ (104 մղոն) 2 ժ, 55 ր Տաքսի՝ 25․200 դրամ