Intro

Մեկ օրանոց քայլարշավ գինու հայրենիքում


Ուշ առավոտյան


Ժամանեք Արենի գյուղ՝ հայտնի իր Արենի-1 քարանձավով, որտեղ հայտնաբերվել է աշխարհի հնագույն գինեգործարանը։ Գյուղում կան խաղողի բազում այգիներ, գինետներ և արևելյան շուկա։

Ցերեկը


Ճաշից հետո այցելեք Գնիշիկ հիմնադրամ, որտեղից կարող եք կազմակերպել ուղղորդված քայլարշավ դեպի Նորավանքի վանական համալիր՝ Հայաստանի հնագույն տեսարժան վայրերից մեկը։ Ուղեկցորդը կարող է տրամադրել սննդի փաթեթ կամ առաջարկել ճաշել տեղի ռեստորանում։ Շարունակեք քայլարշավը Նորավանքից դեպի Արենի-1 քարանձավ։


Արենիից Եղեգնաձոր հասնելու համար օգտվեք տեղի տաքսի ծառայությունից։ Թեև Վայոց ձորի գյուղերը միմյանց կապող հանրային տրանսպորտը գործում է, սակայն չվացուցակը սովորաբար միայն հայերեն է, իսկ վարորդները հազվադեպ են անգլերեն խոսում։

Մայրամուտին և գիշերը


Կարող եք ընթրել և գիշերել եղեգնաձորյան հյուրանոցում կամ հյուրատանը։

Full Page

ԱՎԵԼԻՆ


See Also

Մեկ օր Վայոց ձորի գինու հայրենիքում

Ուղևորվեք Երևանից Վայոց ձոր Երևան-Եղեգնաձոր մայրուղով։ Ճանապարհին կարող եք կանգ առնել Չիվայի լեռնանցքում, հիանալ տեսարանով և լուսանկարել Վայոց ձորի գինու տարածաշրջանը։

See Also

Վայոց ձորի պատմությունն ու մշակույթը երկու օրում

Սկսեք Ձեր ճամփորդությունը Երևանից։ Ուղևորվեք Արենի գյուղի գինետներից մեկը, համտեսեք տեղական գինին ու շրջեք տարածքում։