Intro

Մեկ օր Վայոց ձորի գինու հայրենիքում


Ուշ առավոտյան


Ուղևորվեք Երևանից Վայոց ձոր Երևան-Եղեգնաձոր մայրուղով։ Ճանապարհին կարող եք կանգ առնել Չիվայի լեռնանցքում, հիանալ տեսարանով և լուսանկարել Վայոց ձորի գինու տարածաշրջանը։ Թեթև ճաշի համար այցելեք Արենի գյուղի մոտակայքում գտնվող գինետները։

Ցերեկը


Օգտվեք ուղեկցորդի ծառայությունից և այցելեք Գնիշիկ պահպանվող տարածք, որը գտնվում է Նորավանքի կիրճի բարձրադիր գոտում։ Ձեր արշավն ավարտեք 13-րդ դարի Նորավանք վանական համալիր այցելելով։ Եթե չեք սիրում արշավել, կարող եք օգտվել խորհրդային ժամանակների արտադրության ամենագնաց մեքենաներով ուղեկցորդի ծառայությունից և նույն տարածքը մեքենայով շրջել։

Երեկոյան


Արենիից Եղեգնաձոր տանող ճանապարհին ընտրեք մեկ կամ երկու գինետուն, որտեղ կարող եք համտեսել գինի և հյուրասիրություն։ Խնդրեք սեփականատիրոջը ուղեկցել Ձեզ իր գինու մառանը՝ ճաշակելու ավելի հին գինիները։ Եթե եղանակը լավն է, կարող եք զբոսնել նաև գործարանների տարածքից դուրս գտնվող մշակովի խաղողի այգիներում։

Մայրամուտին


Վայելեք մայրամուտը Շատինում գտնվող բեզոարյան այծերի դիտակետից։ Ամեն երեկո հազվագյուտ բեզոարյան այծերն այստեղով են անցնում։ Վտանգված այս կենդանատեսակը տեսնելու հնարավորությունը յուրօրինակ ու անկրկնելի է դարձնում ճամփորդությունը։

Գիշերը


Վայոց ձորի գինու ուղու հատվածում բազում գյուղական հյուրատներ կան, որոնք առաջարկում են սննդի և գիշերակացի ծառայություններ։ Որոշ հյուրատներ արտադրում են տնական սպիտակ և կարմիր գինի, որն էլ առաջարկում իրենց հյուրերին։


ԱՎԵԼԻՆ


See Also

Վայոց ձորի պատմությունն ու մշակույթը երկու օրում

Սկսեք Ձեր ճամփորդությունը Երևանից։ Ուղևորվեք Արենի գյուղի գինետներից մեկը, համտեսեք տեղական գինին ու շրջեք տարածքում։

See Also

Մեկ օրանոց քայլարշավ գինու հայրենիքում

Ժամանեք Արենի գյուղ՝ հայտնի իր Արենի-1 քարանձավով, որտեղ հայտնաբերվել է աշխարհի հնագույն գինեգործարանը։