Օր 1․ Ուշ առավոտյան
Սկսեք Ձեր ճամփորդությունը Երևանից։ Ուղևորվեք Արենի գյուղի գինետներից մեկը, համտեսեք տեղական գինին ու շրջեք տարածքում։Այցելեք Նորավանքի վանական համալիր, որը Հայաստանի ամենակարևոր վանահամալիրներից է՝ շնորհիվ իր բացառիկ ճարտարապետության և դիրքի։
Ցերեկը
Վայելեք ճաշը տեղի ռեստորանում կամ հյուրատանը։ Ուղևորվեք Եղեգնաձոր՝ այցելելու Եղեգնաձորի երկրագիտական թանգարան։
Երեկոյան
Եղեգնաձորի հյուրատանը կամ հյուրանոցում մի փոքր հանգստանալուց հետո կարող եք զբոսնել քաղաքում կամ այցելել մոտակա սրճարանը մինչև արևի մայր մտնելը։
Մայրամուտին և գիշերը
Կարող եք ընթրել և գիշերել եղեգնաձորյան հյուրանոցում կամ հյուրատանը։