Intro

Վայոց ձորի պատմությունն ու մշակույթը երկու օրում


Օր 1․ Ուշ առավոտյան


Սկսեք Ձեր ճամփորդությունը Երևանից։ Ուղևորվեք Արենի գյուղի գինետներից մեկը, համտեսեք տեղական գինին ու շրջեք տարածքում։Այցելեք Նորավանքի վանական համալիր, որը Հայաստանի ամենակարևոր վանահամալիրներից է՝ շնորհիվ իր բացառիկ ճարտարապետության և դիրքի։

Ցերեկը


Վայելեք ճաշը տեղի ռեստորանում կամ հյուրատանը։ Ուղևորվեք Եղեգնաձոր՝ այցելելու Եղեգնաձորի երկրագիտական թանգարան։

Երեկոյան


Եղեգնաձորի հյուրատանը կամ հյուրանոցում մի փոքր հանգստանալուց հետո կարող եք զբոսնել քաղաքում կամ այցելել մոտակա սրճարանը մինչև արևի մայր մտնելը։

Մայրամուտին և գիշերը


Կարող եք ընթրել և գիշերել եղեգնաձորյան հյուրանոցում կամ հյուրատանը։

Full Page

Օր 2․ Ուշ առավոտյան


Ուղևորվեք Եղեգնաձորից դեպի Եղեգիս գյուղ՝ այցելելու միջնադարյան հրեական գերեզմանոց և հայկական Զորաց եկեղեցի, որը միակն է Հայաստանում, որն ունի «բացօթյա մատուռ»։ Եկեղեցուարևմտյան պատը միայն սյուներից է կառուցված, այն չունի գմբեթավոր առաստաղ, ինչը զարմանալի ճարտարապետական լուծում է հայկական եկեղեցու համար։ Առաստաղով ծածկված է միայն արևելյան կողմը՝ խորանը և երկու հարակից աղոթարանները։

Ցերեկը


Ուղևորվեք Ջերմուկ քաղաք և ճաշեք տեղի ռեստորանում։ Այցելեք Ջերմուկի հանքային ջրերի ըմպելասրահ, հայդուկների արձաններով մոտակա այգի, Ջերմուկի ջրվեժ և պատկերասրահ։

Երեկոյան


Վերադարձեք Արենի՝ ընթրելու և համտեսելու տեղական գինի։

ԱՎԵԼԻՆ


See Also

Մեկ օր Վայոց ձորի գինու հայրենիքում

Ուղևորվեք Երևանից Վայոց ձոր Երևան-Եղեգնաձոր մայրուղով։ Ճանապարհին կարող եք կանգ առնել Չիվայի լեռնանցքում, հիանալ տեսարանով և լուսանկարել Վայոց ձորի գինու տարածաշրջանը։

See Also

Մեկ օրանոց քայլարշավ գինու հայրենիքում

Ժամանեք Արենի գյուղ՝ հայտնի իր Արենի-1 քարանձավով, որտեղ հայտնաբերվել է աշխարհի հնագույն գինեգործարանը։